Հունգարիան դեմ է ՌԴ քաղաքացիների վիզային սահմանափակումներին. ԱԳՆ
Աշխարհ
Հունգարիան չի աջակցում ռուսաստանցիների դեմ վիզային պատժամիջոցներին և չի ծրագրում սահմանափակումներ մտցնել կամ դժվարացնել ՌԴ քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացը:
Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պյոտր Սիյարիտոն:
Նա նշել է, որ բանակցություններ է ունեցել Էստոնիայի իր գործընկեր Ուրմաս Ռեյնսալուի հետ:
«Բավականին երկար քննարկում ունեացանք. մենք համակարծիք էինք, որ պատերազմը Ուկրաինայում պիտի որքան հնարավոր է շուտ դադարի: Նշեցի, որ մենք՝ որպես հարևան երկիր, հատկապես հետաքրքրված ենք խաղաղության շուտափույթ հաստատման հարցում: Բայց թե որքանով են դրան նպաստում պատժամիջոցները, մեր կարծիքները տարբեր էին», -ֆեյսբուքյան իր էջում գրել է հունգարացի պաշտոնյան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն