«Ղազախ ժողովրդի նվերը». Ղազախստանը Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայում մանկական կենտրոն կկառուցի
Արցախ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Վարանդայի շռջանում «Կուրմանգազիի անվան երեխաների ստեղծագործական զարգացման կենտրոն» կկառուցվի, հայտնում է OTYRAR-ը՝ վկայակոչելով Akorda-ի կայքին։
Տոկաևը նշել է, որ կենտրոնը լինելու է ղազախ ժողովրդի «նվերը ադրբեջանական ժողովրդին»՝ մարմնավորելով երկրների բարեկամությունը, եղբայրությունը և փոխադարձ աջակցությունը։
Երկհարկանի շինությունը 3100 ք.մ. տարածք կունենա՝ նախատեսված 600 սանի համար։ Կենտրոնի շինարարությունը կսկսվի այս տարվա սեպտեմբերին և կավարտվի 2023 թվականի դեկտեմբերին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)