Բորիս Ջոնսոնի գրասենյակը զարդարել են ուկրաինական դրոշի գույներով (լուսանկար)
ԱշխարհՄեծ Բրիտանիայում, ի պատիվ Ուկրաինայի Անկախության օրվա, ուկրաինական դրոշի գույներով զարդարել են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Դաուինգ սթրիթում գտնվող գրասենյակը:
Բացի այդ, Ջոնսոնը շնորհավորական տեսաուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին և նշել, որ 1991 թ. Ուկրաինան վերածնվել է որպես անկախ պետություն, ոչ թե հենց այդ ժամանակ է դարձել անկախ:
«Ցանկանում եմ, որ ուկրաինացիներն իրենց Անկախության օրն իմանան հետևյալի մասին. Բրիտանիան կաջակցի ձեզ այնքան, որքան դրա անհրաժեշտությունը լինի»,-ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: