Ողբերգական դեպք․ հրշեջներն ավտոմեքենայի կրակը մարելուց հետո դրսում տղամարդու դի են հայտնաբերել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմանում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը մեքենան շահագործելու ժամանակ անզգուշաբար կպել է էլեկտրալարի, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը հոսանքահարվել է։ Այդ տեղեկությունը այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)