3 միլիարդ ռազմական օգնություն՝ Կիևին. Բայդենը շնորհավորել է ուկրաինացիներին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա առթիվ:
«Միացյալ Նահանգները հավատարիմ են իր ինքնիշխանության համար պայքարող Ուկրաինայի ժողովրդին աջակցելու հանձնառությանը, այդ պարտականության շրջանակում ես հպարտությամբ հայտարարում եմ հենց այս օրը մեր խոշորագույն օգնության մասին»,- նշել է նա:
Սպիտակ տան ղեկավարը մանրամասնել է, որ ամերիկյան վարչակազմը Կիևին կհատկացնի 2,98 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմական աջակցություն:
Բայդենի խոսքով, այդ տրանշի շնորհիվ՝ Ուկրաինան կգնի ՀՕՊ համակարգեր, հակահրթիռային անօդաչու թռչող սարքեր և ռադարներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)