Facebook-ի ներկայացուցիչը բացատրել է օգտատերերի լրահոսում առաջացած քաոսը
ԱյլFacebook սոցիալական ցանցի ներկայացուցիչը խոստովանել է, որ ընկերության աշխատակիցների գործողությունները հանգեցրել են հրապարակումների արգելքի վերացմանը։ Ըստ TechCrunch-ի՝ բանախոսը խոսել է նաև սոցցանցային համակարգերում առկա բագի տեխնիկական առանձնահատկությունների մասին։
«Բագն առաջացել է սոցցանցի կոնֆիգուրացիայի փոփոխությունից, ինչի հետևանքով որոշ օգտատերեր խնդիրներ են ունեցել Facebook-ի լրահոսում»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Ներկայացուցիչը վստահեցրել է, որ ընկերությունն արդեն ուղղել է սխալը և վերականգնել բոլոր սահմանափակումները։ Խոսքը բագի մասին է, որի արդյունքում բոլոր օգտատերերը հնարավորություն են ստացել հրապարակել իրենց գրառումները ցանկացած էջերում, այդ թվում՝ հայտնի մարդկանց և ընկերությունների։