Սիսիանում վերագործարկվել է ԶՊՄԿ-ին պատկանող արտադրամասը, որն արդեն ունի 40 աշխատատեղ․ Ավինյան
Տնտեսություն
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը նախօրեին մասնակցել է Սիսիան քաղաքում «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։
Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«ԶՊՄԿ-ին պատկանող արտադրամասը չէր գործում 2019թ. ի վեր, և այս տարի է ԶՊՄԿ-ի նոր ղեկավարության որոշմամբ վերագործարկվել։ Այն արդեն ունի 40 աշխատատեղ, բայց արտադրական հզորության ընդլայնման պարագայում կարող է ապահովել մինչև 100։
Տնտեսական նման միավորների ու համապատասխան ենթակառուցվածքների շնորհիվ է, որ Հայաստանի մարզերը կարող են զարգանալ՝ ինչպես բնակչությանը աշխատատեղերով ապահովելու, այնպես էլ տեխնոլոգիական զարգացմամբ տնտեսությունը վերափոխելու միջոցով»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)