Իտալիայում խորտակվել է հայազգի գործարարի 50 մլն դոլար արժողությամբ զբոսանավը (տեսանյութ)
ՏեսանյութերԻտալիայի ափերի մոտ խորտակվել է թանկարժեք զբոսանավ, որը պատկանում է «Կուզբասսռազրեզուգոլ»-ի համասեփականատեր Գենադի Այվազյանին, գրում են իտալական լրատվամիջոցները, փոխանցում է Baza-ն։
«Մայա Սագա» զբոսանավը ջրի տակ է անցել Սքվիլաչ ծոցում։ Անձնակազմը հայտնել է, որ նավում ջուր կա, այնուհետև տարհանվել է: Փորձել են ռուսաստանցի օլիգարխի նավը քարշ տալ դեպի նավահանգիստ, սակայն եղանակային պայմանները վատացել են, զբոսանավը խորտակվել է։
«Մայա Սագա»-ն պատկանում էր «Կուզբասսռազրեզուգոլ» հոլդինգի համասեփականատեր և «Կրուտրեյդ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գենադի Այվազյանին: Իտալական ԶԼՄ-ների գնահատականներով՝ դա նրա վրա արժեցել է 50 մլն դոլար։