Ռուսաստանը դեմ է արտահայտվել Զելենսկու վիրտուալ մասնակցությանը ՄԱԿ-ի ԱԽ նիստին
ԱշխարհՌուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ մասնակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այնուամենայնիվ, չնայած Ռուսաստանի ներկայացուցչի բողոքներին, ՄԱԿ-ի ԱԽ-ն չորեքշաբթի Խորհրդի նիստին քվեարկել է տեսակապով Վլադիմիր Զելենսկուն խոսքի իրավունք տալու օգտին։
Ավելի վաղ նա կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ-ի ղեկավարությանը խստորեն դատապարտել Դարյա Դուգինայի սպանությունը Մոսկվայի մարզում, փոխանցում է «MK»-ն։