Սիլվեստր Ստալոնեի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել
ԱյլՍիլվեստր Ստալոնեն և նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, բաժանվել են 25 տարվա ամուսնությունից հետո։
Դերասանի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ մեղադրելով Ստալոնեին ընտանեկան միջոցներից ակտիվներ տեղափոխելու մեջ։
Ըստ TMZ-ի՝ Ջենիֆեր Ֆլավինն իր փաստաթղթերը ներկայացրել է ուրբաթ օրը Ֆլորիդայում։
TMZ-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերում Ֆլավինը մեղադրում է Ստալոնեին «կնոջ ունեցվածքի կանխամտածված սպառման և/կամ յուրացման մեջ, որը բացասական տնտեսական ազդեցություն է ունեցել ընտանիքի ակտիվների վրա»:
Երկրպագուները Ստալոնեի ընտանիքում պառակտումը կապում են դաջվածքի անհաջող փորձի հետ: Դերասանի ուսին դաջված էր կնոջ դիմանկարը, սակայն վերջերս նա դրա վրայից գանգ է դաջել։
Ստալոնեն արձագանքել է դաջվածքի քողարկմանը՝ բացատրելով, որ ցանկանում է թարմացնել իր կնոջ դիմանկարը, սակայն «արդյունքները գոհացուցիչ չէին և անուղղելի»։