Ռուսաստանը համաձայնության է եկել Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործման շուրջ
ՌուսաստանՄոսկվան Թեհրանի հետ համաձայնեցրել է Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործումը, ևս 14-ի շուրջ բանակցությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
«Ներկայումս մենք համաձայնագրեր ունենք Ռուսաստանի հետ նավթի և գազի յոթ հանքավայրերի յուրացման շուրջ,- նրա խոսքերը մեջբերել է «Շանա» գործակալությունը:- Այս պահին բանակցություններ են ընթանում 14 այլ հանքավայրերի շուրջ»։