ԱՄՆ-ն նոր համանախագահ է նշանակել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հարցով
Քաղաքական
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում պետդեպի նոր ավագ խորհրդական է նշանակել Ֆիլիպ Ռիկերին:
Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բլինքենը հայտարարել է, որ դեսպան Ֆիլիպ Ռիկերը այսուհետ կկատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պարտականությունները, նաև կլինի ամերիկյան պատվիրակության բանակցողը Ժնևյան միջազգային քննարկումներում:
Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն «հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական երկարաժամկետ կարգավորմանն աջակցելու՝ իր հանձնառությանը»:
Բլինքենի խոսքով, «Ռիկերը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)