65-ամյա վարորդը Honda Elison-ով բախվել է պատին․ վթարի հավանական պատճառը սրտի կաթվածն է, նա մահացել է
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմանում Տավուշի մարզի բնակիչը՝ 65-ամյա Գառնիկ Թ․-ն, իր վարած Honda Elison մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61.5 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել շինության պատին, գրում է shamshyan.com-ը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ղեկին հայտնաբերել են Գառնիկ Թ․-ի դին։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Վարկածներից մեկի համաձայն՝ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է. սրտի կանգ է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)