Յանուկովիչի բռնագրավված միլիոնները փոխանցվել են ուկրաինական բանակին
Աշխարհ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի ֆինանսական միջոցները, որոնք կազմում են 304 մլն գրիվեն, փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի կարիքները հոգալու համար:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը: Ավելի վաղ, այդ գումարները բռնագանձվել էին քրեական գործի շրջանակում:
Նախկին նախագահի որդին հոր հետ մեղադրվում է պետական միջոցների յուրացման մեջ:
