Բելգիան լրացուցիչ 8 միլիոն եվրո օգնություն է տրամադրել Ուկրաինային
Աշխարհ
Բելգիայի իշխանությունները 8 միլիոն եվրո են հատկացրել Ուկրաինային՝ որպես լրացուցիչ օգնություն: Այս մասին հայտնել է Բելգիայի կառավարությունը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Բելգիան ՆԱՏՕ-ի խողովակներով 8 մլն եվրո օգնություն կցուցաբերի Ուկրաինայի զինված ուժերին»,-ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բրյուսելը Կիևին նախատեսում է տրամադրել առաջին օգնության համար անհրաժեշտ պարագաներ և ձմեռային համազգեստ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն