Հեյլի Բիբերի նոր կերպարը, որը կարելի է կրկնօրինակել այս աշնանը
ԼուսանկարներԱմառը գրեթե ավարտվել է, բայց դա չի նշանակում, որ ժամանակն է մի կողմ դնելու տոպերը: Եկեք ոգեշնչվենք նորաձևության առաջատարներից և կրենք զգեստապահարանի այս իրը ուղիղ 90-ականների լայն ջինսերի հետ, որոնք գալիք սեզոնի գլխավոր թրենդներից են։ Դուք կարող եք ընդօրինակել գաղափարը Հեյլի Բիբերից, գրում է PeopleTalk-ը:
Մոդելը համադրել է կանաչ բաց պիստակագույն երանգի վերնաշապիկը լայն ջինսե տաբատի, կաշվե սև լոֆերի հետ՝ քառակուսի քթով, վինտաժ գոտի՝ ոսկեգույն ճարմանդով և պայուսակով։ Իհարկե Հեյլին չէր կարող հանրության մեջ ներկայանալ առանց զարդերի. հանդերձանքը լրացնում էին ոսկե օղակաձև ականջօղերը և մի քանի մատանիներ: