«Դատապարտիր պատերազմը, ստացիր վիզա». գերմանական առաջարկ՝ ռուսաստանցիներին
ԱշխարհՌուսաստանի քաղաքացիներին շենգեն վիզայից զրկելու համաեվրոպական ալիքը շարունակվում է:
Գերմանիայում այս հարցում դիրքորոշումները տարբեր են. քաղաքական որոշ շրջանակներ կողմ են ռուսաստանցիներին մուտքի արտոնագիր չտրամադրելու որոշմանը, որոշներն էլ՝ խելամիտ չեն համարում այդ քայլը:
Իսկ ահա Մյունխենյան անվտանգության համաժողովի նախկին ղեկավար, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերն իր տարբերակն է ներկայացրել:
Նա, մասնավորապես, առաջարկել է ռուս զբոսաշրջիկներին շենգենյան վիզա տրամադրել այն դեպքում, եթե նրանք դատապարտեն ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը, գրում է Handelsblatt-ը: