Անցկացվել են հրամանատարական հավաքներ. ՊՆ
Հայաստան
Օգոստոսի 25-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զորամասերում առօրյա ծառայության կազմակերպմանը, զինվորական կարգապահության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հավաքների մասնակիցների բարձրացրած հարցերի և առաջարկությունների վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:
Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան