Կիմ Չեն Ընը կառուցել է 8 առանձնատուն, որպեսզի նրա թշնամիները «չիմանան, թե ուր հարվածել». Daily Mail
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր համար ութ առանձնատուն է կառուցել, որպեսզի նրա թշնամիները «չիմանան, թե ուր հարվածել», գրում է Daily Mail-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ տները կառուցվել են Փհենյանի կենտրոնում գտնվող Չանգվանգսան հսկվող համալիրում։ Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Մայքլ Մադենի խոսքով՝ Կիմ Չեն Ընը վախենում է, որ իր վրա հրթիռներ կհարձակվեն, ուստի փորձում է այս կերպ շփոթեցնել թշնամիներին։
«Սա ևս մեկ փուլ է տասնամյակներ շարունակվող կատու-մուկ խաղի մեջ, որտեղ Հյուսիսային Կորեայի առաջնորդը շրջանցում է իր գտնվելու վայրի արբանյակային պատկերները», - կարծում է փորձագետը:
Սակայն այս առանձնատները միակ սեփականությունը չէ, որ պատկանում է քաղաքական գործչին։ Մայքլի խոսքով՝ Քիմն ունի 13 բազմաբնակարան համալիր, որոնք գտնվում են ամբողջ երկրում։
«Այս համալիրներից յուրաքանչյուրն ունի իր և իր ընտանիքի համար նախատեսված կացարաններ, ինչպես նաև զվարճանքի հաստատություններ և ռեստորաններ», - ավելացրել է Մադենը: