Տղամարդը հանել է անդրավարտիքը և կնոջը ծեծել սատկած ճայով (լուսանկարներ)
ԱյլԳերմանիայի Համբուրգ քաղաքում տղամարդը սատկած ճայով ծեծել է անծանոթ կնոջը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա գերմանուհին երկու ընկերների հետ զբոսնում էր Էյենդորֆեր լճի մոտ։ Հանկարծ նրանց է մոտեցել մի տղամարդ, սկսել վիրավորել ու ոտքով հարվածել կնոջ շանը։ Երբ կինը սկսել է ոստիկանություն կանչել, նա հանել է տաբատն ու անդրավարտիքը, գետնից վերցրել սատկած ճային ու դրանով ծեծել կնոջը։
Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Այդ ժամանակ տղամարդը կարողացել է փախչել և փորձել է թաքնվել իրավապահներից լճի այն կողմում։
Հանցագործին բռնել են հրշեջ բրիգադի մոտորանավակի և ոստիկանական ուղղաթիռի օգնությամբ։ Տղամարդուն ձերբակալելու համար երկու ոստիկան ստիպված են եղել ջուրը նետվել։
Խուզարկությամբ 41-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել և առգրավվել է երկու դանակ։ Հանցագործը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։