Տղամարդը երկու տարի ապրել է կատարյալ մենության մեջ և գրեթե մոռացել խոսելու ձևը
ԱյլՉինաստանի Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի Լյուչժոու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի ճգնավորի, ով երկու տարի լեռներում թաքնվում էր արդարադատությունից և գրեթե մոռացել էր խոսելու ձեւը։ Այս մասին հայտնում է Global Times-ը։
Վու անունով տղամարդը հետախուզվում էր այն բանից հետո, երբ փոխհրաձգության ժամանակ հարձակվել էր հակառակորդի` Վեյի վրա։ Միջադեպից հետո Վուն փախել էր դեպքի վայրից, իսկ Վեյը հոսպիտալացվել։
Երբ չինացին իմացել է, թե որքան կարժենա տուժողի բժշկական ծախսերը, նա նախընտրել է թաքնվել լեռներում, որպեսզի իրեն չգտնեն։ Նա երկու տարի անցկացրել է կատարյալ մենության մեջ։ Տղամարդն ապրում էր խուլ տեղում գտնվող լքված տանը՝ սնվելով վայրի մրգերով և բանջարեղենով: Նա շատ էր վախենում, որ իրեն կգտնեն, ուստի չէև համարձակվել մաքրել թավուտները։
Երբ Վուն, այնուամենայնիվ, բերման ենթարկվեց, նա բողոքել է, որ երկու տարի չի օգտագործել իր բջջային հեռախոսը։ «Երևի ավելի լավ էր բանտում լինել», - ասել է նա: