ԵԼ․ «Փյունիկը» պարտվեց
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում չկարողացավ հաղթահարել Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» արգելքը՝ պատասխան խաղում պարտվելով հետխաղային 11-մետրանոցներով։
Քիշնեւի «Զիմբրու» ստադիոնում անցկացված հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Lրացուցիչ ժամանակում էլ թիմերը գոլ խփել չկարողացան։
11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Շերիֆի» ֆուտբոլիստները՝ 3:2:
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
«Շերիֆը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ, «Փյունիկը» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)