Բորժոմիի անտառներում հրդեհները շարունակվում են
ՎրաստանՕգոստոսի 18-ից Բորժոմիի անտառներում հրդեհներ են, որոնց դեմ մինչև այսօր պայքարում են ողջ երկրի հրշեջ ծառայության աշխատակիցները։ Այս մասին գրում է Jnews-ը։
Արդեն մի քանի օր է հրդեհաշիջման աշխատանքներին են միացել նաև Ախալքալաքի հրշեջները։
Ինչպես ասում են հրշեջները՝ հրդեհի տարածքը մեծ է, քամին խանգարում է հրդեհաշիջման աշխատանքներին։ Մեծ տրակտորները ճանապարհ են բացում, որից հետո հրշեջներն են աշխատում:
Հրդեհն արդեն իջել է Ածղուրի բերդից ներքև, ինչպես նաև ավելի է խորանում Բորժոմիի անտառներում։
Ախալքալաքի հրշեջ ծառայության աշխատակիցները երկու օրը մեկ հերթափոխով փոխարինում են միմյանց։ Երկու օր առաջ նրանց են միացել Նինոծմինդայի, այնուհետև Ասպինձայի հրշեժները և միասին մեկնել են Բորժոմի։
Բորժոմիի մունիցիպալիտետում արդեն մի քանի օր է պայքարում են հրդեհների դեմ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները։ Երեկվանից գործընթացին ներգրավված են նաև թուրքական մասնագիտացված ինքնաթիռներ։