Մենք, բոլոր դեպքերում, հաղթող ենք թե′ ընդդիմության հետ պայքարում, թե′ ՏԻՄ ընտրություններում․ Հովիկ Աղազարյան
Քաղաքական
Խնդրաշատ ու հոգսառատ Հայաստանը կրկին պատրաստվում է «քաղաքական աշնանը»․ խաղացողները նույն են, խաղի կանոնները՝ նույնպես։
Ի՞նչ սպասել առաջիկայում, ինչպիսի՞ առանձնահատկություն կունենա ընդդիմություն-իշխանություն հավերժական պայքարը։ Անդրադառնալով հարցին, ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նկատեց․
«Ընդդիմությունը կրկին հայտարարեց փողոցային պայքարին վերադառնալու մասին։ Եթե գարնանը հայտարարում էին, որ ԱԺ կվերադառնան միմիայն իրենց օրակարգով՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու նպատակով, ապա հիմա նորից ասում են, որ շարունակելու են պայքարը։ Կարծես վերանայել են իրենց քայլերը։ Ընդդիմությունը հասկացավ, որ հանրային մեծ աջակցություն չունի և հիմա նորից փողոցային պայքար է սկսում, ինչը շատ վատ է»։
Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը չի կատարում իր բուն պարտականությունները, ինչը վատ է ազդում օրենսդիր մարմնի աշխատանքների վրա։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի առաջիկա անելիքներին ու առաջնահերթություններին, Հովիկ Աղազարյանն ասաց․
«Առաջիկա ՏԻՄ ընտրությունները մեզ համար առանձնահատուկ են իրենց մասշտաբով։ Ամեն դեպքում, մենք միշտ հաղթող ենք, հաղթում ենք՝ թե ընդդիմության դեմ պայքարում, թե՛ ՏԻՄ ընտրություններում։ Եթե ընտրություններում հաղթում է մեր թեկնածուն՝ մենք հաղթում ենք, եթե պարտվում է, ուրեմն հաղթում է այն արժեհամակարգը, որը մենք կրում ենք»։
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)