Ուկրաինային կզինենք, բայց ոչ Ռուսաստանին հարվածելու նպատակով. Շոլց
ԱշխարհԳերմանիան Ուկրաինային զենք չի մատակարարի ռուսական տարածքներին հարվածելու համար:
Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրա ձևակերպումը հստակ տվել է. նա ասաց, որ զենք չի տրամադրի, որի օգնությամբ հնարավոր կլինի հարվածներ հասցնել Ռուսաստանին: Կարծում եմ, որ այդ սկզբունքով պետք է առաջնորդվեն բոլորը»,- Շոլցի խոսքերը մեջբերում է T-Online պարբերականը:
Նրա խոսքով, Գերմանիան միայնակ չի գործելու և կողմնորոշվելու է դաշնակիցների գործողություններով:
Ավելի վաղ Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը ծանր զինտեխնիկա կուղարկի Ուկրաինա: