Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Զգուշացեք, պետությունը փլվում է․ Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

«Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։ 

Զգուշացեք, պետությունը փլվում է

Միայն վերջին օրերի իրադարձությունները հերիք են՝ հասկանալու, որ տեղի է ունենում պետության տեսանելի կազմաքանդում. քաղաքապետարանի զինված գրավում Մասիսում, Երևանի կենտրոնում խոշոր պայթյուն, միջպետական կարևորագույն ճանապարհի արգելափակում, հայկական բնակավայրերի տեղահանություն, Արցախի հետ կապի վտանգում, Չավուշօղլուի վերջնագիր, հակառակորդի տնտեսական- ռազմական- քաղաքական համակարգերի ինտենսիվ ձևավորում և այլն։ 

Գնում է պետականության փլուզման սուր պրոցես, որի և´ վերջնարդյունքն է վտանգավոր, և´ ընթացքը։ Ուղղակիորեն արդեն վտանգավոր է այստեղ ապրող ժողովրդի համար։

Առողջ ուժերի խնդիրը սա կանգնեցնելն է։ Պետք է ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա թույլ կտա դուրս գալ պատկերացումների փոքր դիապազոնից։

Որպես առաջին քայլ՝ պետք է ճիշտ պատկերացնել հիմնական դեմքերի-միավորների դերակատարումն այս պրոցեսում՝ հասկանալու համար մեր ռեսուրսը՝ պետության փլուզումը կանգնեցնելու համար։

Նիկոլ Փաշինյան

Կա տպավորություն, որ նա լուծում է մեկ խնդիր՝ տապալումներից տարանջատվել։ Ոչ թե փորձում է կանգնեցնել տապալումը, այլ՝ տարանջատվել, ինքն իրեն և հասարակությանն ապացուցել, որ դա իր մեղքով չէ, դա անխուսափելի էր, դա ուրիշների մեղքն է։ Կոպիտ ասած՝ նա գտվում է «միակ մեղավորի և միակ պատասխանատուի» ձևակերպման հոգեբանական ուժեղ ճնշման տակ։ Մարդկայնորեն ինչ-որ տեղ հասկանալի է, բայց պետության տեսանկյունից՝ ամենևին։

Իշխանություն

Կառավարության նիստերին արդեն բոլորը վարչապետին դիմում են «մեծարգո»-ով։ Սա տապալված աշխատանքին ուղիղ համեմատական պրոցես է։ Որքան տապալվի, այնքան «անձի պաշտամունքը» ավելի գռեհիկ է դառնալու։ Պետական համակարգի տարբեր օղակներ տապալում են ոլորտը, ու որպես փոխհատուցում՝ ավելի ինտենսիվ են Նիկոլ պաշտպանում, փլատակների տակ մարդկանց առկայության պայմաններում նախարարը զեկույցը սկսում է «մեծարգո»-ով։ Վաղը ավելի վատանա վիճակը, նախարարները և մյուս պաշտոնյաները Նիկոլի նկարը հյուսիսկորեական մոդելով պահելու են ծոցագրպանում՝ սրտին մոտիկ։ Սա պետական համակարգի ընդհանուր դեգրադացիայի դասական պատկեր է, աշխարհին վաղուց հայտնի։ Նրանք այդպես են պաշտպանվում տապալումներից։

Հասարակություն

Մարդիկ ենթագիտակցորեն զգում են վտանգը։ Երկրում ձևավորվում է տագնապի, անկայունության, անհանգստության հարաճուն մթնոլորտ։ Կենցաղային վեճերից մինչև հրապարակային դրսևորումներ դա զգացվում է։ Նույն Մասիսի դեպքը. մարդիկ դարձել են խիստ ագրեսիվ, հաճախ անադեկվատ։ Սա շատ սպասելի և տրամաբանական հետևանք է այն ամենի, ինչը մեզ հետ տեղի է ունեցել.

    • Երկու տարի է՝ մի ամբողջ ժողովրդի ստորացնում են։ Մարդիկ կարող են իբր թե չլսել Ալիևին, բայց հոգու խորքում բոլորը շատ լավ հասկանում են, որ պետությանը, իրենց, իրենց ընտանիքներին երկու տարի է՝ անարգել ու անպատասխան ստորացնում են։ Սպառնում ու նորից ստորացնում. ցանկացած նորմալ մարդ այս մթնոլորոտում կխելագարվի։ 

• 2018-ից ի վեր՝ երկրի առաջին դեմքի ելույթները հանրային սուր տագնապ են առաջացնում։ Ընդհանրապես իշխանության ղեկավարի խոսքը ներքին հանդարտության, զսպվածության, կայունության խնդիր պետք է լուծի։ Հայաստանում 2018-ից լրիվ հակառակն է՝ տագնապ, անկայունություն, նոր սպառնալիք, նոր ռիսկ, նոր անորոշություններ։ Ցանկացած հասարակություն այս պայմաններում կխելագարվի։

• Մենք մի պետություն ենք, որի նախագահը կարող է Աբու Դաբիի ռեյսով փախնել Լոնդոն ու միայն այնտեղից ասել, որ ինքն այլևս նախագահ չէ։ Ցանկացած նորմալ մարդ կմտածի, որ եթե նախագահն է փախչում երկրից, ուրեմն սա վտանգավոր երկիր է։ Իսկ հաջորդ նախագահն ընդհանրապես ձայն չի հանում, զրո։

• Հաճախ խոսվում է հասարակության ցածր որակների մասին՝ հասարակության, որը կարող է քեֆ անել սգի օրերին։ Բայց սա հետևանքն է. սա, բառիս բուն, իմաստով անտեր մնացած հասարակություն է, որի հետ ոչ ոք չի աշխատում։ Եթե վարչապետն իր ելույթներով ագրեսիա է տարածում, նախագահը փախչում է, թշնամին ամեն շաբաթ սպառնում է հարձակվել, կառավարությունը և ԱԺ հիշեցնում են անլուրջ պատանեկան խմբակներ, պարզ չէ՞, որ հասարակությունը կդեգրադացվի, կդադարի պետության հասարակություն լինել։ Դրա համար էլ դրսևորումներն այդպիսին են՝ կամ փլատակների ու ողբերգության պահին՝ ուրախ քեֆեր, կամ ֆուտբոլի խաղերի ժամանակ Աղավնոյի մասին ցուցապաստառով խաղադաշտ մտնելը։ Մենք դառնում ենք Գազայի սեկտոր՝ ամենօրյա պայթյուններ, մահեր, հուսահատությունից դրոշ այրել,  ֆուտբոլի խաղը կանգնեցնել, իսկ թշնամին երբ ուզում է՝ «հատուցում» օպերացիա է անում։ Փոխվի մթնոլորտը, լինի սոլիդ իշխանություն՝ հաշվված շաբաթների ընթացքում հասարակության որակը աչքիդ առաջ կփոխվի։ Նույնիսկ փոփոխության տեմպերից մենք կզարմանանք։ 

Ոչ իշխանական համակարգ.

Հայաստանում փոփոխությունների, պետության փլուզումը կանգնեցնելու հիմնական հնարավորությունը և ռեուրսն այստեղ է, բայց դրա համար պետք են էական բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ ոչ իշխանական համակարգերում։

Հանրային խոշոր շարժման բովանդակությունը պետք է փոխվի. դա դիմադրելը չէ, դա հակաթուրքականությունը չէ, դա նույնիսկ հականիկոլականությունը չէ։ Իրավիճակի խորքային գիտակցումը և պայքարի նոր փուլը դա են պահանջում։ Շարժման առանցքում պետք է լինի ա´յլ գաղափար, ա´յլ բովանդակային շեշտադրում։ Պետք է լինի պոզիտիվ. Հայաստանի հետպատերազմյան զարգացման նոր շարժում, նոր կոնսոլիդացիոն օրակարգով։ Ոչ թե դիմադրելու, այլ՝ առաջ գնալու բովանդակություն։

Պետության փլուզումը կանգնեցնելու և այստեղ ապրող ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար պետք է այդ ժողովրդին հեռանկար ցույց տալ։ Լուծումը հանրային լայն դաշտում է, նոր գաղափարների ու նոր ասելիքի, մարդկանց հետ խոսելու նոր մշակույթի։ Հակառակ դեպքում այս հասարակությունը գերի կլինի ոչ միայն իշխանությանը, իրավիճակին, այլև՝ ոչ իշխանական համակարգին։ Այս պայմաններում ակնկալել հասարակական դրական որակներ կամ պետական մտածողություն՝ անլուրջ է։

Նոր սոլիդ հանրային շարժումը, ճակատը թույլ կտան էապես մեծացնել կոնսոլիդացիոն ռեսուրսը, մեղմել ագրեսիայի մթնոլորտը, խոսել պետական համակարգի հետ, հասնել լուծումների»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված