Ռուսաստանը ցանկանում է ձմռանը «ծնկի բերել» Եվրոպային և Ուկրաինային. Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը կարծում է, թե այս ձմեռ «ծնկի կբերի» Եվրոպային և Ուկրաինայի, ապա ձախողվելու է:
Այդ մասին նա նշել է իր վերջին տեսաուղերձում:
«Ռուսական գազի շանտաժի պատճառով գազի գները Եվրոպայում վերջին օրերին զգալիորեն բարձրացել են: Եվ Ռուսաստանի այս հակաեվրոպական քաղաքականությունն ունի իրապես քայքայիչ բնույթ, բայց ռազմավարական հեռանկարում՝ հենց ՌԴ-ի համար:
Եվրոպայի Էներգետիկ շուկայում այլևս չի լինի այնպիսի խաղացող, ինչպիսին Ռուսաստանն է»,-ասել է Զելենսկին: