Քեյթ Մոսը ամբողջովին մերկ հայտնվել է իր նոր ապրանքանիշի գովազդում
Լուսանկարներ
Սեպտեմբերի 1-ին Քեյթ Մոսը թողարկում է COSMOSS առողջության սեփական ապրանքանիշը: Այս անգամ դա պարզապես կոսմետիկայի շարք չէ, ինչպես մենք սովոր ենք տեսնել աստղերի մոտ, այլ գեղեցկության և առողջության համար նախատեսված ապրանքների մի ամբողջ շարք՝ բուսական թեյերից մինչև դեմքի յուղեր: Ինքը՝ Քեյթը, իր ապրանքանիշը նկարագրում է որպես «առողջության, ներդաշնակության և սիրո դուռ բացող»։
Իսկ նախօրեին թողարկվեց առաջին COSMOSS արշավը, որի կողքով անտարբեր անցնելն անհնար է։ 48-ամյա սուպերմոդելը ամբողջովին մերկ է նկարահանվել է գովազդային արշավի համար։ Երկրպագուներն իսկական բերկրանք են ապրել: Ի դեպ, մի քանի տարի առաջ Քեյթ Մոսը «հայտնի էր» նրանով, որ այնքան էլ «ճիշտ ու առողջ ապրելակերպ» չէր վարում, սակայն այժմ մոդելը երկար ժամանակ ալկոհոլ չի օգտագործում, զբաղվում է յոգայով և իր առողջությամբ։
Տեսանյութը՝ այստեղ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)