Մանկապիղծը երեխաներին առաջարկել է իրեն ինտիմ ծառայություններ մատուցել որոշակի գումարի դիմաց
ԱշխարհՌԴ Սմոլենսկի մարզում թոշակառու կինը բողոքել է մի տղամարդուց, ով գտել է իր թոռանը սոցցանցում և նրան սեռական հարաբերություն առաջարկել։ Այս մասին նա հայտնել է smolensk-i.ru-ին։ Կնոջ խոսքով՝ իր թոռը առաջին երեխան չէր, որին տղամարդը նման առաջարկ է արել.
«Ինչ-որ «Իվանից» սկսվեց այլասերված բնույթի հաղորդագրությունների շարք։ Այս երիտասարդը սոցցանցերում գրում է անչափահաս երեխաներին։ Թոռս հայտնվել է այս ցուցակում։ «Իվանը» գրել է թոռնիկիս Viber-ով և առաջարկել հանդիպել, թե ինչ նպատակով է պարզվել մի փոքր ուշ»,- հրապարակման հետ կիսվել է թոշակառու կինը։ Նրա խոսքով՝ տղամարդն իր հետ սեքսի համար 2000 ռուբլի պարգևավճար է առաջարկել։ Ինչպես հավելել է թոշակառուն, ինքը այս մասին ծանուցել է իրավապահ մարմիններին։