Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀայաստանՊայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: