Բունդեսթագում դեմ են արտահայտվել Կիևին ծանր զինտեխնիկա տրամադրելուն
ԱշխարհԳերմանիայի իշխող կոալիցիայի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորներ դեմ են արտահայտվել Ուկրաինային ռազմական ծանր տեխնիկա մատակարարելուն, այդ դիրքորոշումը հիմնավորելով էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությամբ, գրում է Spiegel-ը:
Ծանր զինտեխնիկայի տրամադրման դեմ արտահայտվել ու համապատասխան հայտարարություն են ստորագրել Բունդեսթագի, Եվրախորհրդարանի անդամ մի շարք օրենսդիրներ, ինչպես նաև Բրեմենի կառավարության նախկին ղեկավար Կարստեն Զիլինգն ու Դորտմունդի քաղաքապետ Թոմաս Վեստֆալը:
«Պատերազմի շարունակվելը միմիայն կհանգեցնի նոր մահերի ու ավերածությունների: Մենք պետք է որքան հնարավոր է՝ շուտ դադարեցնենք այն՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով խաղաղ բանակցությունների համար»,-հայտարարել են հայտարարության հեղինակները: