Բժիշկները հայտնել են, թե որ սուրճն է հանգեցնում կերակրափողի քաղցկեղի
Գիտություն և ՄշակույթՔեմբրիջի համալսարանի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ տաք սուրճ խմելը երեք անգամ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը։ Աշխատանքը հրապարակվել է Clinical Nutrition ամսագրում։
Գիտնականները համեմատել են ավելի քան 360 000 մարդու գեները և դրանք կապել 11 տարվա ընթացքում 22 տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Տվյալները ցույց են տվել, որ մարդիկ ովքեր ավելի շատ սուրճ են խմում, նրանց մոտ գրեթե երեք անգամ ավելի շատ են կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
«Սուրճ խմելու և կերակրափողի քաղցկեղի միջև կապի ամենահավանական պատճառն այն է, որ տաք հեղուկը կոկորդով անցնելը որոշակի վնաս է հասցնում մեր կերակրափողին», - ասում են գիտնականները:
Ըստ հետազոտողների՝ ցանկացած տաք ըմպելիք կապված է ռիսկերի հետ։ Բանն այն է, որ դրանք վնասում են կերակրափողի հյուսվածքները, դա առաջացնում է բորբոքում, որը վնասում է գեները և մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը։