48-ամյա Քեյթ Մոսը հայտնվել է Vogue-ի շապիկին
Լուսանկարներ
Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսը լուսանկարվել է Vogue France-ի շապիկի համար։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են սոցցանցերում՝ պարբերականի պաշտոնական օգտահաշիվներում։
48-ամյա Քեյթ Մոսը դարձել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակի սեպտեմբերյան համարի հերոսուհին։ Սուպերմոդելը կեցվածք է ընդունել հոլանդացի լուսանկարիչ Կարլեն Ջեյքոբսի համար՝ Gucci-ի փայլուն զգեստով և Messika ականջօղերով: Կերպարը համալրվել է կապույտ ստվերներով դիմահարդարմամբ և բաց գույնի մազերով։
Vogue France-ի սեպտեմբերյան համարը նվիրված է անորոշ ժամանակներում կայունությանը, իսկ համարի ընդհանուր թեման՝ «Նորաձևության նոր աշխարհը»։ Քեյթ Մոսը շապիկին հայտնվել է մի պատճառով. նախօրեին սուպերմոդելը հայտարարեց իր սեփական առողջական Cosmoss ապրանքանիշի թողարկման մասին, որտեղ գլխավոր դերում սուպերմոդելն էր՝ ամբողջովին մերկ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)