Ուկրաինան 1 մլն տոննա գյուղմթերք է արտահանել
ԱշխարհՈւկրաինայի երեք նավահանգիստներից հացահատիկային միջանցքով 1 միլիոն տոննա գյուղմթերք է արտահանվել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ փետրվարի 24-ից ի վեր երեք նավահանգիստներից առաջին անգամ արտահանվել է 1 մլն տոննա գյուղմթերք։
«Ուկրաինան եղել է, կա և կլինի համաշխարհային պարենային անվտանգության երաշխավորների շարքում»,- գրել է Զելենսկին՝ հավելելով, որ այս արտահանումը հարյուր հազարավոր աշխատատեղեր է ապահովում ուկրաինացիների համար, ինչպես նաև եկամուտ ապահովում ուկրաինական ընկերությունների ու պետբյուջեի համար։