Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է ոչ թե միջնորդություն, այլ քայլեր. Հաջիև
Ադրբեջան
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին երկկողմանի գործընթաց է, և գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ է ոչ թե միջնորդական մեխանիզմ, այլ դյուրացնող քայլեր։ Ներկայումս դրա համար երկկողմանի հիմունքներով որոշակի փորձեր են արվում Եվրամիության և Ռուսաստանի կողմից, և առաջարկվում են հնարավորություններ։ Ադրբեջանը նույնպես շահագրգռված է դրանում»,-APA-ի փոխանցմամբ՝ Շուշիում ասել է ԱՀ նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիև։ Նա նշել է, որ օրակարգում այնպիսի հարցեր են, ինչպիսիք են խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը, տրանսպորտը, անհայտ կորածների հարցը, ականների սպառնալիքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)