Ադրբեջանն ու Թուրքիան կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար. Հաջիև
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանն ու Թուրքիան կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար։ Այս մասին Արցախի օկուպացված Շուշիում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում է APA-ն։ Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են կայուն խաղաղություն տարածաշրջանում, և դրա համար նրանք դիմում են Հայաստանին և աշխատում նորմալացման ուղղությամբ։ «Այս երկու երկրները կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար»,- ասել է նա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)