Ադրբեջանցիներն ու հայերը կարող են խաղաղ ապրել միասին՝ որպես մեկ երկրի քաղաքացիներ. Հաջիև
ԱդրբեջանԱդրբեջանցիներն ու հայերը կարող են խաղաղ ապրել միասին՝ որպես մեկ երկրի քաղաքացիներ: Այս մասին Արցախի օկուպացված Շուշիում տեղի ունեցող համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է ԱՀ նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը, գրում է APA-ն։
«Ադրբեջանը Հայաստանի հետ հավերժ խաղաղության պատրաստակամություն հայտնեց, քանի որ կա երկու ճանապարհ՝ հավերժ խաղաղություն կամ հավերժական պատերազմ։ Ես ուղերձ ունեմ նրանց համար, ովքեր փորձում են դիմել Մինսկի խմբին որպես միջնորդ՝ առկա խնդիրների լուծման համար. չկա միջազգային խնդիր, որին հարկավոր է այդ խումբը և այդ միջնորդը»,-ասել է Հաջիևը։