Թոշակառուն մուտքի մոտ փորձել է բռնաբարել 10-ամյա աղջկան
ԱշխարհՍանկտ Պետերբուրգում թոշակառուին կասկածում են իր տան մուտքի մոտ անչափահաս երեխային բռնաբարելու փորձի մեջ, հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Աղջկա մայրը ոստիկանություն է զանգահարել։ Նա պատմել է, որ 2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, անհայտ տղամարդը փորձել է բռնաբարել իր տասնամյա դստերը։ Հարձակվողը սեռական ոտնձգություն է կատարել աշակերտուհու նկատմամբ և դիմել փախուստի։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են պարզել հարձակվողին թեժ հետապնդման արդյունքում: Պարզվել է, որ նա 66-ամյա տղամարդ է։
Այժմ թոշակառուն կալանավորվել է։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։