Իրանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը. Ադրբեջանում ԻԻՀ դեսպան
ՀայաստանԱդրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հայտարարել է, թե Իրանը դեմ չէ այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, հաղորդում է Trend-ը:
«Իրանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, իսկ եղբայրական Ադրբեջանի հետ մենք ունենք հիմնական միջանցք, այն 30 տարի է, ինչ կապ է ապահովում Նախիջևանի հետ: Այդ կապն իրականացվել է իրանական հողերով, եւ բնական է, որ պետք է լինեն այլընտրանքային միջանցքներ։ Ինչ վերաբերում է նոր միջանցքին, ապա այն կախված է Ադրբեջանից և Հայաստանից և միջազգային խնդիր է։ Մեր երկրի սկզբունքն այն է, որ մի երկիր չի կարող ազդել մեկ այլ երկրի, այդ թվում՝ հարեւանների ազգային շահերի վրա», - ասել է նա:
Խոսելով տարածաշրջանում համագործակցության մասին՝ նա նշել է, որ դրան կնպաստի 3 + 3 հարթակը։ «Այս հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարի Մոսկվայում, այս տարի այն կկայանա Թեհրանում: Այդ ձևաչափի շրջանակներում մենք կկարողանանք տարածաշրջանում խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Սեյյեդ Աբբաս Մուսավին։