Վուչիչը հայտարարել է, որ 7 երկրներ պատրաստ են չեղարկել Կոսովոյի ճանաչումը
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր չհրկիզվող պահարանում պահում է դեռևս չհրապարակված պաշտոնական դիվանագիտական նոտաներ՝ Կոսովոյի ինքնահռչակ անկախության ճանաչումը չեղյալ համարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վուչիչի խոսքով՝ նման փաստաթղթերի թիվը չորսից հասել է յոթի։ Նա հավելել է, որ փաստաթղթերի հրապարակումը կհաջորդի, երբ Պրիշտինան փորձի նոր հայտեր ներկայացնել միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար։
Մայիսի 13-ին Կոսովոն ճանաչած երկրներից չորս պետություններ պատրաստ էին հետ կանչել ճանաչումը՝ Պրիշտինայի կողմից Բելգրադի հետ պայմանավորվածությունները խախտելու պատճառով։ Հետկանչի պատրաստակամության մասին հայտնել էր Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)