Չեռնոգորիայում ամենածույլ մարդը պառկել է 60 ժամ և շահել 350 եվրո
ԱյլՉեռնոգորիայում մրցույթի ժամանակ բացահայտել են ամենածույլ մարդուն. նա 60 ժամ պառկել է ներքնակի վրա և շահել 350 եվրո։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Մրցույթի կանոնների համաձայն պետք էր պառկել ու ոչինչ չանել։ Հաղթող է ճանաչվել մի երիտասարդ, ով 60 ժամ մնացել է հորիզոնական դիրքում՝ ուրիշ ոչինչ չանելով։ Բացի դրամական մրցանակից, տղամարդը ստացել է նաև ամենածույլ մարդու պատվավոր կոչումը, որը կրելու է մեկ տարի, մինչև ընտրվի նոր չեմպիոն։
Հոդվածում ասվում է, որ այս տարվա հաղթողի արդյունքը շատ ավելի վատն է, քան անցյալ տարվանը։ 2021 թվականին մի կին 117 ժամ (մոտ 5 օր) պառկել է դրսում՝ սահմանելով մրցաշարի ռեկորդ։
Հրատարակությունը նշում է, որ մրցույթի կանոնների համաձայն՝ բոլոր մասնակիցները միաժամանակ պառկում են ներքնակների վրա։ Հաղթում է նա, ով ամենաերկարն է պառկում դրա վրա։ Միաժամանակ մասնակիցները կարող են խմել, ուտել, խոսել, օգտվել հեռախոսներից, ինչպես նաև շփվել այլ մասնակիցների հետ և արթնանալ յուրաքանչյուր 8 ժամը մեկ՝ զուգարան գնալու համար։