Լավրովը հայտարարել է Ռուսաստանի խաղաղ արտաքին քաղաքականության մասին
ԱշխարհՌուսաստանը շարունակում է վարել խաղաղ արտաքին քաղաքականություն և առաջ է քաշում միավորող տարածաշրջանային օրակարգ։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կազանում ելույթ ունենալով Երիտասարդ դիվանագետների V գլոբալ ֆորումում։ Նրա տեսաուղերձը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության Telegram-յան ալիքում։
ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանին անվանել է եվրասիական և եվրախաղաղօվկիանոսյան ամենամեծ տերությունը, որը շարունակում է խթանել դրական և «ապագային միտված» գլոբալ տարածաշրջանային օրակարգ։
Լավրովը նշել է, որ Մոսկվան հաստատակամորեն հավատարիմ է միջազգային հաղորդակցության հիմնարար սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Խոսքը, մասնավորապես, ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի մասին է։
«Մենք ժողովուրդների մշակութային և քաղաքակրթական բազմազանության նկատմամբ հարգանքի, իրենց ճակատագիրը որոշելու իրավունքի հետևողական կողմնակիցներ ենք»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի ընդունում արևմտյան երկրների և ԱՄՆ-ի նեոգաղութային կարգերը, որոնք «հիմնված են կանոնների վրա»: