Լուռ են ՔՊ-ական փոխքաղաքապետ կոչվածները, ովքեր պնդում են, որ դա իրենց գործը չէ, ապօրինի շինարարությունը շարունակվում է. Վարդանյան
Բլոգոսֆերա
Գյումրիի կենտրոնի ապօրինի շինարարությունը շարունակվում է։ Չնայած բարձրաձայնումներին, բոլորը տապել են։ Լուռ են ՔՊ-ական փոխքաղաքապետ կոչվածները, ովքեր պնդում են, որ դա իրենց գործը չէ, լուռ են Գյումրիի ավագանի կոչված բոլոր թեւերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու ավագանու նախկին անդամ, լրագրող Արմենուհի Վարդանյանը:
«Տեսնես ինչու՞...Իսկապե՞ս համառորեն շինարարություն անողը ՔՊ- ական ավագանու անդամն է, թե՞ այլ անձ է սրան առաջ բրդում։ Կասկածներ ունեմ, որ այլ անձի է այն իրականում պատկանում, ով էլ կտրել-կապել է «գործարքը»։ Թե ում հետ,
Քաղաքացիական պայմանագիրը կիմանա։
Հ.Գ. Շինությունը բուլդոզերով քանդելու գործը, այնուամենայնիվ, քաղաքապետարանինն է։ Տեսնենք այս կինոն ոնց է ավարտվելու»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան