Աշտարակի խճուղում ավտոմեքենա է այրվել. Երկու հոգի այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 29-ին, ժամը 23։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչ»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Հ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23։28-ին։ Այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը՝ մասամբ։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ջ․ Գ․-ն (ծնված 1985 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 1962 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան