Մեղրիի անցակետում հայտնաբերվել է 1999 թ․-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 51-ամյա տղամարդը
Հասարակություն
Ոստիկանները Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերել են 1999 թվականից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող 51-ամյա տղամարդուն։ Տեղեկատվությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերել և բաժին են բերման ենթարկել 51-ամյա Բագրատ Ն.-ին։ Նա 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանությունը) մեղադրանքով:
Տղամարդուն կալանավորել են, նրա հայտնաբերման մասին տեղյակ են պահել ռուս գործընկերներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)