Ռազմաճակատում իրավիճակը շատ վատ է, Ուկրաինան նոր օգնության կարիք ունի. Բորել
ԱշխարհՈւկրաինայում մարտական գործողությունների գոտում իրավիճակն այս պահին շատ վատ է, երկիրը նոր աջակցության կարիք ունի, հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախատեսվում է, որ շուտով ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարները կբարձրացնեն ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելության հարցը:
«Իրավիճակը շատ վատ է: Ուկրաինան մեր օգնության կարիքն ունի, և մենք կշարունակենք աջակցությունը ռազմական տեխնիկայի տեսքով»,-շեշտել է Բորելը: