Ջիջի Հադիդը թափանցիկ բլուզով լուսանկարներ է հրապարակել
Լուսանկարներ27-ամյա սուպերմոդել Ջիջի Հադիդը ցույց է տվել, թե ինչպիսին է նա առօրյայում։ Նա լուսանկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Լուսանկարներում մոդելը պառկած է անկողնու վրա թափանցիկ բլուզով։ Ջիջի Հադիդը ցուցադրել է իր բնական գեղեցկությունը՝ կեցվածք ընդունելով առանց դիմահարդարման և ոճավորման։ Կադրերի շարքին նա ավելացրել է. «Ամառը Mulberry Street-ում. Իմ Բելլա Հադիդից»։
Այս ամառ սուպերմոդելը թողարկեց տրիկոտաժի իր բրենդը: Սա Ջիջի Հադիդի առաջին փորձը չէ՝ որպես դիզայներ։ 2022 թվականի ապրիլին մոդելը մանկության ընկերուհու՝ Ֆրանչեսկա Այելոյի հետ միասին մասնակցել է Frankies Bikinis ապրանքանիշի մայրերի և երեխաների համար նախատեսված լողազգեստների հավաքածուի ստեղծմանը։