ՌԴ-ից քանի՞ գործարար է տեղափոխվել Վրաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո
ՎրաստանՎրաստանի իշխանությունները հաշվել են, թե ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր քանի ռուս գործարար է տեղափոխվել և իր բիզնեսը գրանցել հանրապետությունում:
Կես տարվա ընթացքում նրանց ընդհանուր թիվը հասել է 7,5 հազարի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ «Ինտերպրեսսնյուս»-ին հղումով:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա մարտի սկզբից երկրում գրանցվել է 544 ՍՊԸ, որոնք պատկանում են ռուս սեփականատերերի, ինչպես նաև 6,9 հազար անհատ ձեռներեցներ և օտարերկրյա ընկերությունների 2 մասնաճյուղ: