Պեսկովը հերքում է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Մոսկվային
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունները, ըստ որի Իրանը անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին:
Ավել վաղ, The Washington Post-ին հայտնել են, թե ՌԴ-ն, իբր, բախվել է Իրանից ձեռք բերված ԱԹՍ-ների հետ կապված տեխնիկական խնդիրների հետ:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, ռուս զինվորականները, մասնավորապես, դժգոհել են տեխնիկայի որակից, որոնք մտադիր են կիրառել Ուկրաինայում:
«The Washington Post-ը վերջերս շատ է ապատեկատվություն հրապարակում»,-նշել է Պեսկովը և հավելել, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է նախանշված ծրագրերի համաձայն և բոլոր նպատակները իրականացվելու են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)