Թեժ մարտեր՝ Բաղդադի կառավարական թաղամասում. զոհվել է 30, վիրավորվել 700-ից ավելի մարդ
Աշխարհ
Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ գտնվում են Իրաքի կառավարական շենքերը, այս պահին թեժ մարտեր են ընթանում:
Կառավարության և ընդդիմության միջև զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ավելի քան 700 մարդ վիրավոր է, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ տուժածներից 110-ը ուժային ծառայության աշխատակիցներ են:
Իրաքի մայրաքաղաքում բախումները սկսվել են նախօրեին. շիաների ազդեցիկ առաջնորդ Մուքդադիի կողմնակիցները, դժգոհելով իրենց ղեկավարի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից, գրոհել էին կառավարական Պալատի վրա և գրավել այն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն